ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է. պաշտպան,, 16 հիվանդություն, այժմ ունի 25-ը..Մարինե Մելքոնյանը մահ չի պատճառել Մանվել Գրիգորյանին, բայց…

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունը ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյո՞ք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատել էին ՀՔԾ-ից:


168 ժամի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն անդրադառնալով ՀՔԾ-ի այս որոշմանը՝ նշեց, որ դեռ չի ծանոթացել որոշմանը, և այն իր համար որևէ բան չի նշանակում։

«Չեմ ուզում այդ որոշումը մեկնաբանել, որովհետև սա «ճաշից հետո մանանեխի» նման մի բան է։ ՀՔԾ-ն ուղղորդված քննություն է տարել, որպեսզի մաքսիմում վնաս պատճառի Մանվել Գրիգորյանի առողջությանը, և նա զրկված լինի հարազատների հետ շփումից, այսինքն՝ ապահովեն ամենադիսկոմֆորտ պայմանները։

Օրինակ, քանի դեռ Մ. Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, ու երբ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված փորձաքննություն էր նշանակվել, միջգերատեսչական հանձնաժողովը որևէ գործողություն չէր անում, բայց երբ նրան գրավով ազատեցին, երկու օրում ավարտեցին փորձաքննությունը։ Հիմա նույն բանն է կատարվում, Եվրոպական դատարանից արձագանքը կա, հիմա փորձում են որոշակիորեն կոծկել կամ խոչընդոտել մարդու ողջ մնալուն»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու՝ փաստաբանների ներկայացրած միջնորդությանը, Արսեն Մկրտչյանը նշեց, որ այդ գործի ընթացքի մասին որևէ տեղեկություն չունի:

«Ենթադրում են, որ, եթե տեղափոխեն, ապա կտեղափոխեն միայն նրա համար, որպեսզի խուսափեն հետագա պատասխանատվությունից, մինչդեռ, ըստ օրենքի՝ այս պատասխանատվությունն արդեն պետք է վրա հասներ։ Քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին արդեն անդառնալիորեն վնաս է պատճառվել, և, թերևս, պետք է լուծվի նրա հաշմանդամության հարցը՝ հասկանալու համար, թե պետական պատկան մարմիններն ինչ վնաս պատճառեցին Մանվել Գրիգորյանի առողջությանը նրա կալանքի ընթացքում»,- շեշտեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Մ. Գրգորյանի առողջական վիճակին, փաստաբանը տեղեկացրեց՝ Գրիգորյանն ունեցել է 16 հիվանդություն, այժմ ունի 25-ը, շաքարի ցուցանիշը 7-ից բարձրացել է 27։

«Ի՞նչ առողջական վիճակի մասին կարող ենք խոսել, երբ ինձ հարցնում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, ունեմ մեկ պատասխան՝ առայժմ ողջ է։ Առայժմ դատավոր Մարինե Մելքոնյանը մահ չի պատճառել Մանվել Գրիգորյանին»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։


Աղբյուր https://karchiqnews.pro/?p=15714


Within a few weeks, she became the talk of the town but no one dared to venture into the place, afraid that they would create the impression of an intruder in the girl’s mind. In any case, finally, Julian too heard about the beautiful girl with blue eyes. His friends, the men in the factory, mechanically ended up having sleepless nights, worried if Julian’s nonsensically enticing blabbering was indeed going to be true.

One fine day, the old woman was sitting at ease on her chair, her inflating and deflating torso being the only evidence that she was still alive. She was evidently diseased in her bony frame, her hair all gone, with very few thinning and fragile strands still remaining on her scalp. Cataract had blinded her succumbing eyes with a white membrane and as Julian approached her, he knew that it was only some time before her body too succumbed to her disease.

(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *