Նոր ՇՈԿԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.. Ինչու է ամուսինը մահացու ծեծի ենթարկել 20-ամյա կնոջը․ մանրամասներ

Oրեր առաջ Երևանում 20-ամյա կնոջը՝ Քրիստինե Իսկանդարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու մեջ կասկածվող 30-ամյա Իլլարիոն Նունուշյանը հարցաքննվել է որպես կասկածյալ։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Նա նշեց՝ իր պաշտպանյալը նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքը սպանելու կամ տուժողին վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել։ «Ամուսինները նախկինում վիճաբանություններ են ունեցել, պատճառներից մեկն էլ այն է եղել, որ կինը իրենց մանկահասակ երեխային մանկատուն է հանձնել։ Իմ պաշտպանյալը հաշվառված է հոգեբուժարանում և առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու համար՝ նա մեղսունա՞կ է, թե՞ ոչ»,- ասաց պաշտպանը։ Նշենք, որ այսօր Իլլարիոն Նունուշյանին մեղադրանք կառաջադրվի։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնությունը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1998 թ․ ծնված երիտասարդ աղջկա: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա ծեծի է ենթարկվել: Հաջորդ օրը 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը)։ Տղամարդը ձերբակալվել է



Աղբյուր https://pastnews.pro/?p=1064




“You didn’t think I’d return, did you?” he said.

“Of course I did, but I believed you`d at least spare me from the stench of your sweat.”

And so they talked. And they did the same the next day. And the day after. Every time, Julian felt a sense of fulfillment after the meeting. The assurance that the girl he loved was just in the adjacent room, elegantly sleeping and that he was just so close to her and that he was refraining from meeting her by his own will gave him confidence.

(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *