ՍԿԱՆԴԱԼ․Կպատմեմ ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյայի մասին. «էլիտար» մարմնավաճառի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Բարև սիրելի ընթերցող:

Նախ և առաջ փորձեմ ներկայանալ: 27 տարեկան եմ, միջին խավի ընտանիքից: Ավարտել եմ Երևանի Պետական համալսարանը, ունեմ բակալավրի և մագիստրոսական կոչում, ինքս ինձ համարում եմ արտաքնապես գրավիչ, հաճելի դիմագծերով, երկխոսության համար հաճելի զուգընկեր: Ճիշտ է ինքդ քեզ միշտ դժվար է նկարագրել ու բնութագրել, բայց համոզված եմ, եթե անձամբ ինձ ճանաչեիք, կլինեիք նույն կարծիքին:

Բայց կա իմ կյանքում մի շրջան, որի մասին շատ քչերը գիտեն:

2012-2015 թվականներին ես եղել եմ էլիտար մարմնավաճառողուհի:

Հիմա բացատրեմ, թե ինչ է ներկայացնում իրենից էլիտար մարմնավաճառողուհին:

Էլիտար մարմնավաճառողուհիները բարձր դասի մարմնավաճառողուհիներն են, ովքեր արտաքնապես գրավիչ են, պարտադիր պայման չէ, բայց ցանկալի է, որ լինեն ուսանողուհի որևէ ԲՈՒՀ-ի (քանի որ ներկայացնելիս իրենց ընկերներին տղամարդիկ պարտադիր նշում են քո սովորելու վայրն ու տարիքը, կարծես թե դա իրենց անձնական ձեռբերումն է), խելացի պետք է լինել, քանի որ սեքսից բացի էլիտար մարմնավաճառները նաև շատ և շատ զրուցում են, հրավիրում են նրանց առիթների, և էլիտար մարմնավաճառ լինելու կարևոր նախապայմաններից է ես կասեի, կարողանալ արտահայտել սեփական կարծիքը` սկսած քաղաքականությունից, վերջացրած արվեստի թեմաներից:

Բացի սովորելուց նաև երբեմն որոշ մարմնավաճառողուհիներ աշխատում են (հիմնականում նախարարություններում, պետական մարմիններում, նրանց այդ աշխատանքին են ընդունում իրենց տղամարդ ընկերները):

Էլիտար մարմնավաճառները չեն հագնվում վուլգար, այլ ընդհակառակը` ավելի համեստ են, միշտ խնամված են (քանի որ հանդիպում կարող ես ունենալ օրվա ցանկացած ժամի):

Վերոհիշյալ մարմնավաճառները երբեք չեն հանդիպում անծանոթ հաճախորդների հետ: Նրանք ունեն տղամարդ հաճախորդ-ընկերների խումբ և հիմնականում հանդիպում են այդ խմբի հետ, ոմանք նախընտրում են շաբաթական միշտ նույն նշանակված օր և ժամին հանդիպել (հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներն են տվյալ կերպ հանդիպումներ նախընտրում), իսկ ոմանք էլ «զանգահարում և պայմանավորվում են հադիպումից մեկ կամ մի քանի ժամ առաջ:

Վճարում են հանդիպման սկզբում կամ վերջում, տղամարդկանց մեծամասնությունը գումարը փոխանցելիս նախընտրում է անել` «քեզ իմ կողմից սիրուն մի բան կառնես նվեր» արտահայտությունը: Հանդիպումը տևում է 1-2 ժամ: Գնային սանդղակ կոնկրետ չկա, բայց, եթե մոտավոր ասենք, ապա 200$ կամ 80.000 դրամ (այդ տարիներին ցածր էր դոլարի կուրսը): Ասեմ, որ ինքս ունեի 2 հաճախորդ, ովքեր միշտ հանդիպելիս «նվերի համար» տալիս էին 500$ և երբեմն էլ ավելի: Չգիտեմ ինչու էր այդպես, բայց մեծամասնությունը տալիս էին դոլար, ոչ թե դրամ:
Հանդիպումը տեղի էր ունենում հյուրանոցներում` Bellagio (հիմնականում նախընտրում են ՀՀԿ-ականները), Պտղնիի Bellagio հրավիրում են հիմնականում ամռանը, ավելի զով է, ավելի հանգիստ, Ritz, Tsghotner, Նաբերեժնի (Փարվանայի հենց կողքին, հրավեր ստացել եմ այստեղ սեփականատիրոջ և նրա բարեկամների կողմից) և այլն: Հյուրանոցները շատ-շատ են, ամեն վարչական շրջան Երևանի, 5-ից ավելի նմանատիպ սեքս հանդիպումների համար նախատեսված հյուրանոցներ ունի: Նման հյուրանոցները կարող են ամրագրել 2,3,4 և ավելի ժամերով, կան սաունայով, լողավազանով ավելի շքեղ համարներ:

Այսօրվա համար այսքանը:
Մյուս կիրակի կպատմեմ արդեն հանդիպման ընթացքի, տղամարդ ընկերների մասին, կփորձեմ նաև հոգեբանորեն ներկայացնել, թե ինչու են տղամարդիկ նման քայլի դիմում, քանի որ վստահեցում եմ ձեզ, որ նմանատիպ հադիպումների իմաստը զուտ սեքսը չէ: Ի դեպ, մյուս շաբաթ կպատմեմ կոնկրետ բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյայի մասին, կանվանենք նրանք պարոն Երկուշաբթի, բայց, եթե նշեմ նրա գործունեության ոլորտը, ապա բոլորը կհասկանան թե ում մասին է խոսքը: Ի դեպ, նա իմ ամենաառաջին ընկեր-հաճախորդն է եղել:


Աղբյուրը ` http://argomsk.ru/?p=3406



Wiping the sweat pearls on her forehead she gave up talking as she knew she was making him bored. She moved towards the ocean.

Suddenly David took a step ahead of her and stared in her eyes. His hands interlocked around her waist and pulled her towards him.

The breeze threw her hat off and her hair danced to the inaudible music. She shuddered and David tightened his grip.
He traced her cheek bone and removed a strand of hair from her face. “You are beautiful”, he whispered in her ears. Anne could find herself on toes and her lips shivered.

He leaned in to kiss her and it was raining heavily.

__END__

(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *